Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձեք, տեսեք. կարո՞ղ եք մի տաս շիշ կոնյակ արտահանել Ադրբեջան կամ Թուրքիա. Հրանտ Բագրատյան

Դեկտեմբեր 22,2025 10:00

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին օրերին միանգամից 2 տնտեսական իրադարձություն դարձան բուռն քննարկման առարկա. Ադրբեջանից ներմուծած բենզինը և հացահատիկը (ավելի ուշ պարզվեց, որ անասնակեր է)։ Երկուսն էլ ներմուծել են իշխանության շուրջը համախմբված մեծահարուստների կողմից, որոնք վայելում են իշխանության հովանավորությունը (հարկային արտոնություններ, մասնակցություն նորմատիվային ակտերի կայացմանը, բիզնեսի արտոնյալ պայմաններ և այլն)։

Այս իրադարձությունները բոլորին զարմացրին։ Մամուլն ազդարարեց, որ հացահատիկը անասնակեր է, ծագման երկիրն էլ Ղազախստանն է։

Բենզինի մասով հարցերն ավելի շատ էին. այդ ո՞ւմ բենզինն է. չէ՞ որ Ադրբեջանը նավթ է արտահանում, բայց նավթամթերք (վերամշակած նավթ) ներմուծում է։ Ինչևէ։

Զավեշտալին այլ բան է. ինչո՞ւ են հայ մեծահարուստները որոշել լցնել Ադրբեջանի բյուջեն։ Ասում է. слышал звон, не знает где он։ Չէ որ վճարված փողերը գնալու են այդ երկրի բյուջե և ապա զենք են դառնալու մեր բանակի դեմ։ Այդ ի՞նչ եք անում։ Պետք չէ չքմեղանալ, թե բիզնես է, անում ենք։ Ի՞նչ է եղել որ. տասնյակ երկրների հետ Հայաստանն առևտուր ունի։ Ինչի՞ ուրիշ տեղից գնենք, երբ կարելի «հարևանից» գնել։ Վստահ եմ, դրանց այս քայլը խրախուսվել է Կառավարության կողմից։

Իհարկե, իրավացի եք։ Վրաստանի կամ Իրանի հետ էլ ենք առևտուր անում։ Առևտրական հաշվեկշիռն էլ բացասական է։ Բայց, նախ՝ ոչ մեկը, ոչ էլ մյուսը մեր գոյությանը չեն սպառնում։

Երկրորդ, Հայաստանից ապրանքների ու ծառայությունների արտահանման վրա այդ երկրներում արգելք չկա։ Փորձեք, տեսեք. կարո՞ղ եք մի տաս շիշ կոնյակ արտահանել Ադրբեջան կամ Թուրքիա։ Եվ ընդհանրապես. Ադրբեջանի ու Թուրքիայի պարագայում մեր ներմուծումները տնտեսապես պետք է վերահսկվեն։ Ինչպե՞ս։ Այդ երկրներից մենք պետք է ներմուծենք այնքան, ինչքան արտահանում ենք։ Այլապես մենք ֆինանսավորում ենք դրանց զինված ուժերը։ Վարչապետը, տնտեսական հարցերով նրա տեղակալը, էկոնոմիկայի նախարարն այս տարրական հարցերը պիտի հասկանային։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031