Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Ալիևը չի մասնակցել Սանկտ Պետերբուրգում միջոցառումներին

Դեկտեմբեր 22,2025 11:21

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը պարզաբանել է Իլհամ Ալիևի՝ Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 21-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և այսօր՝ դեկտեմբերի 22-ին նախատեսված ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին չմասնակցելու պատճառները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Ալիևը չի մասնակցել, քանի որ Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միության անդամ չէ։

Նշվում է նաև, որ Ալիևը չի կարողանա մասնակցել նաև Սանկտ Պետերբուրգում այսօր կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ իր «խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով»։

Ադրբեջանական լրատվամիջոցները հիշեցնում են՝ Ադրբեջանը, որպես անդամ պետություն, կանոնավոր կերպով մասնակցում է ԱՊՀ պաշտոնական գագաթնաժողովներին և մեծ կարևորություն է տալիս ԱՊՀ շրջանակում համագործակցությանը, այդ թվում՝ անդամ պետությունների հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Ալիևը մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել այս տարվա հոկտեմբերի 9–10-ին Դուշանբեում (Տաջիկստան)։ Նշվում է, որ նիստի շրջանակում անցկացված հանդիպումները՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով, արդյունավետ են եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031