«Մեր տնտեսությունը չի զարգանում, որովհետև տնտեսությունից բան չեն հասկանում»,- Աջափնյակ համայնքում «Մեր ձևով» ժողովրդական շարժման գրասենյակի բացման ժամանակ հայտարարեց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նրա համոզմամբ՝ մեր երկրին պետք է մարդ, որը տնտեսությանը լավ տիրապետում է, ամբողջությամբ հասկանում է գործարարությունը, ձեռնարկատիրությունը․ «Ինչքան էլ լավ թերթի խմբագիր լինի ՀՀ ներկայիս վարչապետը, ինքը տնտեսությունից չի հասկանում։ Աղքատությունից ելնելու ճանապարհը ուժեղ, տնտեսությունից հասկացող ղեկավարն է։
Համ էլ, որ դրանից հետո ընտանիքներով նստենք սեղանի շուրջ, հիշենք՝ որտեղից ենք եկել, չասենք՝ կառավարությունը չի թողնում։ Ի՞նչ է նշանակում կառավարությունը չի թողնում հիշենք՝ որտեղից ենք եկել։ Մենք եկել ենք Մուշից, դուք Ապարան եք գնացել, Ապարանից եկել այստեղ։ Միշտ էլ հիշելու ենք ու մեր տնտեսությունն էլ զարգացնելու ենք, հաստատ խաղաղության հասնելու ենք։ Հասնելու ենք այն խաղաղության, որ իրենց դեմը չոքած չլինենք, որ հավասարը հավասարի հետ լինենք»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































