Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող ենք համատեղ աշխատել՝ հին երթուղիները վերականգնելու եւ նոր երթուղիներ ստեղծելու նպատակով, դրանք կբացեն Հայաստանի սահմանները»․ Պուտինը՝ Փաշինյանին

Դեկտեմբեր 22,2025 19:25

Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ առեւտրաշրջանառությունը թեեւ նվազել է, բայց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է լավատեսորեն վերաբերվել երկու երկրների հարաբերությունների զարգացմանը։

Այսօր, Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, ՌԴ նախագահը հայտարարեց՝ երկկողմ հարաբերությունները զարգանում են։ Ինչ վերաբերվում է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությանը, ապա 2024 թվականին այն կազմել է ավելի քան 11 միլիարդ դոլար, այս տարվա առաջին ինը ամսում 4,5 միլիարդ դոլար է․ «Սա եւս լավ ցուցանիշ է։ Այն մեզ հիմք է տալիս ենթադրել, որ մոտ ապագայում կշարունակենք ավելացնել»։

ՌԴ նախագահի գնահատմամբ՝ «մեր թիմերը» լավ են աշխատել երկու երկրների հարաբերությունների՝ բոլոր ոլորտներում զարգացման ուղղությամբ, եւ ի դեմս երկրների ղեկավարների՝ Ռուսաստանը եւ Հայաստանը «լավ փաստաթղթեր են պատրաստել»։

«Ամեն ինչ ստորագրվել է, ամեն ինչ առաջ է շարժվում»,- ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մեր վերջին հանդիպման ժամանակ Դուք հարցեր բարձրացրեցիք տարբեր ոլորտների վերաբերյալ։ Մենք կարող ենք համատեղ աշխատել՝ հին երթուղիները վերականգնելու եւ նոր երթուղիներ ստեղծելու նպատակով, դրանք կբացեն Հայաստանի սահմանները»,- հավելեց ՌԴ նախագահը։

Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031