Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանին այսօր ևս 3-րդ ստենտն են դրել։ Այդ մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը․ «Նախորդ անգամ 2 ստենտ էին դրել, ու քանի որ խնդիր կար, ևս 3 հատի կարիք է եղել»,- «Sputnik Արմենիային» ասել է նա։


















































