Երեւանի ավագանու այսօրվա նիստում վիճաբանություն տեղի ունեցավ։ Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները նախ կոչ արեցին «Հանրային ձայն» խմբակցությանը միանալ ընդդիմությանը եւ չմասնակցել քվեարկությանը, որպեսզի չզեկուցվող հարցերի թվում ներառված հանրային տրանսպորտում հսկիչների թվի ավելացման եւ «կարմիր գծերի» վճարների վերաբերյալ որոշումները չանցնեին։ Բայց «Հանրային ձայն» խմբակցության անդամները մասնակցեցին։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ասաց, որ «Հանրային ձայն» եւ «Հանրապետություն» խմբակցություններն այսօր ծառայում են իշխանությանը։ «Դուք ինքներդ ձեզ մի խաբեք, որ մեջտեղն եք, դուք էսօր մրոտ եք, դուք էսօր սեւ եք»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սաստեց ավագանու ընդդիմադիր անդամներին, տեղի ունեցավ վիճաբանություն։ Տիգրան Ավինյանը, դիմելով ավագանու ընդդիմադիր անդամներին, ասաց․ «Չափի մեջ մնացեք, էդքան տեղ չկա, շատ եք լոճվում։ Ձեզ նախազգուշացում, մի շարունակեք ոգեւորվել, նախազգուշացումները կանցնեն այլ մակարդակներ։ Երբ որ ես ասում եմ՝ շատ եք լոճվում, ուրեմն ճիշտ եմ ասում։ Շատ եք լոճվել, հարգելի գործընկերներ, եւ այս ձեր լայնքը հեսա կնեղացնենք։ Մեր համեստությունը, մեր հանգստությունը, զսպվածությունն իրականում խառնում եք շատ այլ բաների հետ։ Դրա համար զգուշացնում եմ ձեզ բոլորիդ, ռեպլիկներ անողներին, ապերովատ ըլնողներին, ովքեր մտածում են, որ իրականում իրենց քուչում են, հիմա լռեք ու ուշադիր լսեք՝ ձեր չափերը ճանաչեք, եւ սա ձեզ վերջին նախազգուշացումն է»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն առաջարկեց․ «Եկեք իսկապես ժողովրդի գրպանի մասին մտածելով՝ կազմենք մեր պահանջները եւ հայտարարենք իշխանությանը, որ կբոյկոտենք նիստերը, այդ նիստերը չեն կայանա, եթե չգնան ընդառաջ, եւ մենք ժողովրդի համար պայմանները չբարելավենք։ Այո, իսկապես մարդկանց դժվար է, միանգամից շատ տարբեր թանկացումներ եղան՝ գույքահարկ, աղբահանություն, տրանսպորտ, այդպես չի լինում»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































