Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ ստեղծված անընդունելի իրավիճակի կապակցությամբ դիմել եմ արդարադատության նախարարին. Թագուհի Թովմասյան

Դեկտեմբեր 23,2025 12:10

Այսօր առավոտյան պաշտոնապես դիմել եմ ՀՀ արդարադատության նախարարին՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ ստեղծված անընդունելի իրավիճակի կապակցությամբ։

Սրբազանը զրկվել է կիրակնօրյա պատարագին մասնակցելու և Սուրբ Հաղորդություն ստանալու հնարավորությունից՝ նույնիսկ հիվանդանոցային պայմաններում, որտեղ նա պատիժ է կրում` առողջական վիճակով պայմանավորված։

Սա պարզապես «կազմակերպչական խնդիր» չէ․ սա կրոնական ազատության կոպիտ խախտում է։ ՀՀ Սահմանադրությունը և ՄԻԵԿ-ը պարտադրում են պետությանը ոչ թե սահմանափակել, այլ ապահովել այդ իրավունքը։

Պահանջում եմ անհապաղ`

  • ապահովել Միքայել Սրբազանի՝ ամեն կիրակի Սուրբ Հաղորդություն ստանալու իրավունքը, նաև հիվանդանոցում,
  • տալ հստակ հանձնարարականներ պատասխանատուներին՝ կանխելու հետագա իրավախախտումները։

Պետության վերաբերմունքը հատկապես հիվանդ մարդու հանդեպ չափվում է գործով, ոչ թե` հայտարարություններով:

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031