Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը իրականությանը չհամապատասխանող պնդում է արել. Արսեն Բաբայան

Դեկտեմբեր 23,2025 14:12

Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Civic.am լրատվականի եթերում իրականությանը չհամապատասխանող պնդում է կատարել

2025 թվականի դեկտեմբերի 19-ին «Civic.am» լրատվական կայքում հրապարակվել է «Եկեղեցին դարձել էր գործիք. այն, ինչ տեսա՝ ինձ այլընտրանք չէր թողնում. Գևորգ սրբազան» վերտառությամբ հարցազրույց, որի տեսագրության 03։45-03։55 րոպեների ընթացքում Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայտնում է, թե Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսաձայնագրության վերաբերյալ կատարվել և իրենց է ներկայացվել երկրորդ փորձաքննության եզրակացությունը։ Սրբազանն ուղիղ հայտարարել է՝ «(…) և ասեմ ավելին, երկրորդ փորձաքննությունն է ներկայացվել և նորից անհետևանք է մնացել (…)»:

Իմ կողմից, որպես Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի իրավունքների պաշտպան պաշտոնապես հարցում է կատարվել նախաքննությունն իրականացնողին, որին ի պատասխան ստացվել է պատասխան այն մասին, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին որոշում չի կայացվել։ Ասվածը նշանակում է, որ որևէ երկրորդ փորձաքննություն չի կատարվել, հետևաբար այն չէր կարող ներկայացվել որևէ մեկին, այդ թվում՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։

Որպես հավատացյալ մարդ և իրավապաշտպան՝ մեծ ափսոսանք եմ հայտնում, որ բարձրաստիճան հոգևորականը հրապարակային ստախոսությամբ է զբաղվում։

Հ.Գ. Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031