Լրահոս
Օրվա լրահոսը

Տասը տարվա ընթացքում կրթական ծրագրի շրջանավարտ է դարձել շուրջ 350 ուսանող

Դեկտեմբեր 23,2025 15:10

Ավարտական հավաստագրեր են ստացել «Viva University» ծրագրի 5-րդ հոսքի շրջանավարտները

Արդեն տասը տարի, Viva-ն կիրառում է կրթական հաջողված մոդել: Ծրագիրն ինքնաբացահայտման և զարգացման հնարավորություն է տալիս բուհական կրթությունից աշխատաշուկա ճանապարհն անցնող ուսանողներին: Տեսական գիտելիքներն իրական միջավայրում գործնական հմտությունների և կարողության վերածելը մասնագիտացման ամենաարդյունավետ ճանապարհն է: Տասը տարվա ընթացքում, Viva-ն նման հնարավորություն է ընձեռել շուրջ 350 ուսանողի: Լավագույն արդյունք ապահովածներից 85 շրջանավարտի համար, Viva-ն դարձել է նաև մասնագիտական աճի հնարավորություն ընձեռող գործատու:


Վաճառքի և բաժանորդների սպասարկման ոլորտներում ներգրավված 5-րդ հոսքի հերթական խմբի ուսանողներն ավարտել են երկամսյա ծրագիրն ու ստացել ավարտական հավաստագրեր: Դրանք շրջանավարտներին հանձնելով՝ ընկերության գլխավոր տնօրենը ծրագիրը գնահատել է որպես երկկողմ արդյունավետություն ապահովող կարևոր հարթակ:

 

 

«Արդեն տասը տարի, այս կրթական մոդելի միջոցով, մեզ հաջողվել է կարևոր ձեռքբերում արձանագրել աշխատաշուկայում: Այստեղ պատրաստվում են պահանջված կադրեր, ինչը կարևոր է ցանկացած գործատուի համար, իսկ ուսանողներն ունենում են ուսումից աշխատանքի անցնելու իրական հնարավորություն: Այս հավաստագրերը փորձառության փաստ են և կարող են առավելություն լինել՝ աշխատաշուկա մտնելու համար: Մենք երկարաժամկետ արդյունք ստանալու կողմնակից ենք, որը հստակորեն արտացոլված է ծրագրում»,-ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Ծրագրի հինգերորդ հոսքի հերթական խմբի շրջանավարտները, երկու ամսվա ընթացքում Viva-ի սպասարկման տարբեր կենտրոններում, բացահայտել են գործընկերային հաղորդակցման նրբությունները, ծանոթացել միջֆունկցիոնալ գործակցության սկզբունքներին ու բացահայտել թիմային աշխատանքի կարևորությունը: Ծրագրի շրջանավարտները համոզվել են, որ փորձառու մասնագետի աջակցությունը կարևոր է: Հաճախորդին լսելու, նրա կարիքները բացահայտելու, խորհրդատվության և խնդրին արագ ու համարժեք արձագանքելու կարողություններն արժեքավոր են՝ բաժանորդի գոհունակությունն ապահովելու համար: Տեխնոլոգիական առաջատարության հետ մեկտեղ՝ ընկերությունը պետք է լինի նաև հաճախորդամետ:

Տարիների հետ փոխվում են թե´ բիզնես-կառավարումը, մոտեցումներն ու տեխնոլոգիաները, թե´ հաճախորդի պահանջները: Կարևորելով այդ զարգացումները՝ Viva-ն «հաճախորդ-սպասարկում» օղակում առկա գոհունակությունը պահպանելու և այն զարգացնելու լուրջ ջանքեր է գործադրում: Բիզնես գործընթացներին՝ ապրանքներ և ծառայություններ առաջարկելուն զուգահեռ, հեռահաղորդակցության շուկայում առաջատարի դիրք զբաղեցնող ընկերությունը պատասխանատու մոտեցում է դրսևորում երկրի և հասարակության նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031