Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության խորացման հնարավորությունները

Դեկտեմբեր 23,2025 15:52

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում հանդիպել է ՀՀ֊ԵԱՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի եգիպտական կողմի նախագահ, ԵԱՀ պլանավորման, տնտեսական զարգացման և միջազգային համագործակցության նախարար Ռանյա Մաշատի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության խորացման հնարավորությունները, մասնավորապես՝  արդյունաբերության, գյուղատնտեսական մթերքների վերամշակման, վերականգնվող էներգետիկայի զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում:

Նախարարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և հրավիրել Ռանյա Մաշատին մասնակցելու «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին, որը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի գարնանը:

Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031