«Հայաստանը թույլ չէ, այն պարզապես ունի թույլ ղեկավարություն»,- ասված է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ուղերձում։ Այն հնչեց «Մեր ձեւով» շարժման համաժողովի ժամանակ։ Ուղերձը ՔԿՀ-ից էր հղված։ Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է արդեն կես տարի։
«Հպարտանում եմ այսքան կարճ ժամանակահատվածում՝ ընդամենը չորս ամսում կատարված ահռելի աշխատանքի համար։ Ձեւավորում ենք սկզբունքորեն նոր քաղաքական ուժ եւ նոր առաջնորդություն։ Մենք նոր՝ ուժեղ Հայաստանի մեր պատկերացումն ունենք եւ այն կարող ենք ձեւավորել։ Մեր կարևոր առաքելությունը մարդկանց հուսախաբ չանելն է»,- ասված է ուղերձում։
Սամվել Կարապետյանը նաեւ նկատում է՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ կռացած հարաբերվելով, ՌԴ-ի հետ խարդավանքներով, Իրանի դեմ անազնիվ լինելով՝ մենք լավ Հայաստան չենք ունենա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































Հայաստանը ունի կոլաբորացիոնիստ, ուրացող ղեկավարություն։ Բայց Հայաստանը ունի հույս ու նորմալ մարդիկ։ Պետք ա կազմակերպվել։ Կազմակերպված փորձեցին մեզ ցեղասպանել, մենք պետք ա կազմակերպվենք, որ լավ ապրենք, նորմալ ապրենք, որ արժանապատիվ, իմաստալից ապրենք։ Ինքնիրանորեն չի լինելու, պետք ա կազմակերպվել։