«Մենք շարունակելու ենք Սամվել Կարապետյանի գործը մեր ձևով և աջակից ենք լինելու ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր տաղանդավոր հայի, որ չլքեն հայրենիքը, և իրենց պոտենցիալն օգտագործեն երկրի ներսում»,- «Մեր ձևով» ժողովրդական շարժման տարեկան ամփոփիչ հաշվետու համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձեւով» շարժման համակարգող խորհրդի անդամ Գոհար Ղումաշյանը։
Նրա համար տեսանելի է մարզերի բնակչության ակտիվությունը․ «Ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք ներառում են տաղանդավոր երիտասարդներին աջակցությունը։ Կարևոր ենք համարում, որ տաղանդների կողքին մարդիկ լինեն իրենց ուղու հենց սկզբից։ Սամվել Կարապետյանի կողմից ընդգծվել է այդ ուղղությունը։ Ուզում եմ վստահորեն ու մեծ պատվով նշել, որ այս վեց ամիսներին հարյուրավոր երիտասարդների աջակցություն է ցուցաբերվել, որ իրենք բարձր ներկայացնեն ՀՀ անունը տարբեր միջազգային հարթակներում»։
Խոսելով խնդիրների մասին՝ Գոհար Ղումաշյանն առանձնացրեց գործազրկությունը՝ վստահեցնելով, որ այն բարձր նշաձող ունի ՀՀ-ում։
Կարդացեք նաև
«Մեր ձևով» ժողովրդական շարժման տարեկան ամփոփիչ հաշվետու համաժողովն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային

















































