«Որպես գործարար՝ իմ համերաշխություն եմ հայտնում բոլոր քաղբանտարկյալներին՝ այդ թվում Սամվել Կարապետյանին»,- «Մեր ձևով» ժողովրդական շարժման տարեկան ամփոփիչ հաշվետու համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտես, գործարար Հարություն Մնացականյանը։
Նա ասաց, որ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո իր առաջին քայլն էր հնարավորինս շուտ միանալ «Մեր ձևով» շարժմանը և պայքարել գործող անարդարությունների դեմ․ «Քանի որ այս շարժման փիլիսոփայությունն ու իմ արժեհամակարգն ու պատկերացումները մոտ են, շարժման ստեղծման օրվանից մինչև հիմա փորձում եմ երկրում դեպի դրականն ինչ-որ բան փոխել»։
Խոսելով գյուղատնտեսության ոլորտի խնդիրների մասին՝ ասաց, որ գրեթե բոլոր ուղղություններով կան խնդիրներ։ Ունեն հստակ ծրագրեր այդ խնդիրները լուծելու համար»։
Կարդացեք նաև
«Մեր ձևով» ժողովրդական շարժման տարեկան ամփոփիչ հաշվետու համաժողովն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































