Լրահոս
Օրվա լրահոսը

«80-100 հազար դոլարի ֆինանսավորել ենք ադրբեջանական բանակը»․ Նարեկ Կարապետյանը՝ ադրբեջանական բենզինի մասին

Դեկտեմբեր 23,2025 19:00

«1,5 միլիոն դոլարի բենզին է ներմուծվել Ադրբեջանից Հայաստան։ 250-300 հազար դոլարի հարկ է գնացել ադրբեջանական պետությանը։ 80-100 հազար դոլարի ֆինանսավորել ենք ադրբեջանական բանակը»,- «Մեր ձեւով» շարժման համաժողովից հետո կայացած ասուլիսում հայտարարեց շարժման համակարգող խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով ադրբեջանական բենզինի մասին հարցին։

Նարեկ Կարապետյանը դեմ չէ Հայաստան-Ադրբեջան առեւտրաշրջանառությանը, բայց կարծում է, որ դա փոխադարձ պետք է լինի․ «Դա Հայաստանին կարող է հետաքրքրել մեկ դեպքում, որբ երկու երկրների միջեւ լուծվեն բոլոր հարցերը, լոգիստիկ առումով մենք ունենանք մուտք սահմանակից երկրներ։ Բայց Հայաստանում իշխող քաղաքական ուժը պետք է ամեն ինչ անի, որ մենք կարողանանք ոչ թե գնել․, այլ վաճառել։ Միակողմանի ֆինանսավորել հարեւան երկրի բանակը մենք չենք պատրաստվում»։

Ըստ նրա, Հայաստանը տարեկան մեկ միլիարդ դոլարի նավթամթերք է գնում․ «Պատկերացնում ե՞ք՝ մենք սկսենք զինել մեր հակառակորդին։ Նավթավերամշակման գործարան է մեզ պետք այս երկրին։ Մենք  գտնվում ենք Իրանի՝ աշխարհի նավթային ամենահարուստ երկրի սահմանին եւ ամենաթանկ նավթամթերքն ենք գնում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031