Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը չի պատրաստվում գնալ Հարավային Կովկասից․ Բենիամին Պողոսյան. «Ա1+»

Դեկտեմբեր 23,2025 21:15

«Ես չեմ բացառում, որ ՌԴ-ն կցանկանար ինչ-որ կերպ միավորել նոյեմբերի 9-ն ու օգոստոսի 8-ը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով TRIPP-ին մասնակից լինելու Ռուսաստանի ցանկությանը։

Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի կողմից հայտնի փաստաթղթերի ստորագրումից հետո ՌԴ-ն մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է կամ ցանկանում է միանալ այդ նախագծին։ Փորձագետը չի բացառում, որ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու շուրջ քննարկումների ժամանակ ԱՄՆ-ը և ՌԴ-ն քննարկում են նաև այդ հարցը։ Եվ դժվար է ասել, թե TRIPP-ում մասնակցություն ունենալու համար ինչ եզրահանգման կգան։ Բայց մի բանում նա վստահ է՝ ՌԴ-ն չի պատրաստվում գնալ Հարավային Կովկասից։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին, ապա Բենիամին Պողոսյանը համաձայն է, որ օգոստոսի 8-ի փաստաթղթերից հետո այդ երկիրը գոնե 3 տարի՝ մինչև 2029թ․, մինչև Դոնալդ Թրամպի պաշտոնավարման ավարտը չի հարձակվի Հայաստանի վրա։ Բայց դա չի նշանակում, որ հարձակման վտանգն իսպառ վերացել է։ Նրա կարծիքով դա չի բացառվում նաև մեր ողջ կարիքների համար Ադրբեջանից բենզին, անգամ գազ ներկրելն ու ընդհանրապես առևտրատնտեսական հարաբերություններ ստեղծելը։

«Աշխարհում հավանաբար չկային տնտեսապես ավելի փոխկապակցված երկրներ, ինչքան ՌԴ-ն և Ուկրաինան էին։ Հիմա տեսնում ենք, որ 4 տարի է, այդ պետություններն իրար ոչնչացնում են։ Եվ ես այնքան էլ չեմ հավատում, որ եթե մենք սկսենք առևտուր անել, և դա կմեծանա, պատերազմի հավանականությունը կնվազի»,-հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031