Լրահոս
Օրվա լրահոսը

Մտահոգիչ է, որ Հայաստանը հայտնվել է այդ 30 երկրների ցանկում, որոնց մեծ մասը պարզապես չեն հետաքրքրում Թրամփին. Տիգրան Խզմալյան

Դեկտեմբեր 23,2025 23:13

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը գրում է.

«ՀՀ-ում ԱՄՆ 10-րդ դեսպան Քրիստինա Քվինը հեռացվում է պաշտոնից, չավարտելով իր ծառայության երկրորդ տարին։ Նա մեկն է այն 30 դիվանագետներից, ովքեր ետ են կանչվում ԱՄՆ։ Սակայն ավելի մտահոգիչ է, որ Հայաստանը հայտնվել է այդ 30 երկրների ցանկում, որոնց մեծ մասը պարզապես չեն հետաքրքրում Թրամփին, իսկ մի քանիսն «արժանացան» վերջերս նրա կողմից «աղբ, չկայացած երկիր, կոյուղի» գնահատականի, ինչպես Սոմալին, Նիգերիան եւ ուրիշները։ Այդ ցուցակի մեծամասնությունը Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Հարավային Ասիայի եւ Օվկիանիայի պետություններ են, որտեղ ԱՄՆ չունի ուղիղ շահ եւ հետաքրքրություն՝ Կամերուն, Մադագասկար, Նիգեր, Քոթ դ՛Իվուար, Սուրինամ, Գվատեմալա, Ֆիջի, Պապուա Նոր Գվինեա, Լաոս եւ այլն։

Եվրոպայում, բացի Հայաստանից, գլխատվում են ԱՄՆ դեսպանատներ Մակեդոնիայում, Մոնտենեգրոյում եւ Սլովակիայում։ Ուստի հարցն այն է, թե կվերանշանակվի՞ արդյոք ԱՄՆ դեսպանն այստեղ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ։

Թե՞ Թրամփը որոշել է տնտեսել եւ երես թեքել որոշ երկրներից, որոնց անունն անգամ նա շփոթում է Ալբանիայի կամ Կամբոջայի հետ…

Թեեւ Ալիեւին նա լավ էլ հիշում է եւ անգամ անվանում է «մեծ ազգային առաջնորդ», ի տարբերություն «էն մյուս տղայի», որին անընդհատ մոռանում է ու հիշում է միայն «ավելի լավ ասֆալտի» կապակցությամբ…

Հայոց Սփյուռքի բոլոր կառույցները, ազգի հավաքական ներուժը պետք է միավորվեն այս խայտառակ միտումը փոխելու եւ Հայաստանի երբեմնի տեղը ԱՄՆ քաղաքականության մեջ գոնե մասամբ վերականգնելու համար։ Այսօրվա պաշտոնական Երեւանից այս հարցում սպասելիքներ չկան»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031