Լրահոս
Օրվա լրահոսը

Լիբանանում հայկական կուսակցությունների քննարկումի առարկայ հանդիսացաւ հարաւային շրջանին ապահովական փխրուն վիճակը՝ ի տես իսրայէլեան սպառնալիքներուն

Դեկտեմբեր 24,2025 11:10

Հայ քաղաքական կուսակցութիւններու ներկայացուցիչներուն հերթական ժողովը տեղի ունեցաւ Երկուշաբթի, 22 Դեկտեմբերին, ՍԴՀԿ Նոր Հաճնոյ կեդրոնին մէջ։

Ժողովականները արծարծեցին գաղութային, լիբանանեան եւ տարածաշրջանային նորագոյն զարգացումները: Քննարկումի առարկայ հանդիսացաւ Լիբանանի հարաւային շրջանին ապահովական փխրուն վիճակը՝ ի տես իսրայէլեան շարունակական յարձակումներուն եւ սպառնալիքներուն: Ժողովականները դատապարտեցին իսրայէլեան շարունակական ոտնձգութիւնները եւ շեշտեցին զինադադարի համաձայնութիւնը յարգելու անհրաժեշտութիւնը:

Քննարկուեցաւ Լիբանանի եւ ընդհանրապէս տարածաշրջանին մէջ Թուրքիոյ ազդեցութեան աճը եւ ժողովականները զգուշացուցին Միջին Արեւելքի կացութեան վրայ Անքարայի միջամտութիւններուն վտանգաւոր հետեւանքներէն:

Խօսելով Լիբանանի գալիք խորհրդարանական ընտրութիւններուն մասին, ժողովականները արծարծեցին այդ սահմանադրական կարեւոր իրադարձութիւնը, շեշտելով լիբանանահայ արժանի ներկայացուցիչներ ընտրելու հրամայականը:

Ի տես Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօներու գալուստին, հայ քաղաքական երեք կուսակցութիւններու ներկայացուցիչները ջերմ բարեմաղթանքներ փոխանցեցին բոլոր լիբանանցիներուն եւ մանաւանդ լիբանանահայերուն, յուսալով որ 2026 տարին ըլլայ դրականութեամբ, կառուցողականութեամբ եւ յաջողութեամբ լեցուն:

Ս.Դ.Հ.Կ. Լիբանանի Շրջանի Վարիչ Մարմին

Հ.Յ.Դ. Լիբանանի Կեդրոնական Կոմիտէ

Ռ.Ա.Կ. Լիբանանի Շրջանային Վարչութիւն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031