Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ: Տեքստը հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը հասել է համընդհանրորեն ճանաչված հաջողությունների սոցիալական և տնտեսական ոլորտներում և հետևողականորեն ամրապնդում է իր դիրքերը միջազգային ասպարեզում», – նշել է Պուտինն իր ուղերձում։
ՌԴ նախագահը Ալիևին առողջություն, բարգավաճում և հաջողություններ է մաղթել: «Խնդրում եմ փոխանցել իմ ջերմագին ողջույնները Ձեր ընտանիքին», – նշել է նա:
«Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, բարիդրացիության և փոխադարձ հարգանքի լավ ավանդույթների վրա: Վստահ եմ, որ այդ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության և դաշինքի ոգով: Այս մոտեցումը անկասկած համապատասխանում է ռուս և ադրբեջանական ժողովուրդների շահերին»,- ընդգծել է Վլադիմիր Պուտինը:


















































