«Ա1+». Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է դիմել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ առաջարկելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակել Մակար Կիրակոսյանին:
Հիշեցնենք, որ դատարանում դատավորի թափուր մեկ հաստիք կար: ԲԴԽ-ն դռնփակ նիստում է այս որոշումը կայացրել:
Իսկ Վերաքննիչ դատարանի դատավոր էին ցանկանում դառնալ նաեւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ջոն Հայրապետյանը եւ Անի Դանիելյանը:
Իսկ առաջին ատյանում քրեական դատարանի դատավոր է ցանկանում դառնալ երկու անձ՝ Իրավունք ՍՊԸ իրավաբան Մերի Ալավերդյանը եւ որեւէ տեղ չաշխատող Վազգեն Սահակյանը:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































