Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարանի աբսուրդային գործողությունների վերաբերյալ մեր գնահատականները հստակ են և ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի դեպքում այն ընդհանրապես իրավունքի պաշտպանության մեխանիզմ չէ. Արամ Վարդևանյան

Դեկտեմբեր 24,2025 17:59

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը

Գործընկերների հետ միասին այսօր ներկայացրել ենք Վճռաբեկ բողոքներ՝ Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 11-ի որոշման դեմ, որով մերժվել էին մեր և դատախազության կողմից ներկայացված բողոքները: Վճռաբեկ դատարանի աբսուրդային գործողությունների վերաբերյալ մեր գնահատականները հստակ են և ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի դեպքում այն ընդհանրապես իրավունքի պաշտպանության մեխանիզմ չէ:

Ավելին՝ մեր կողմից Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի համապատասխան կազմի դատավորների դեմ ներկայացվել է կարգապահական վարույթ հարուցելու կոնկրետ փաստերով հաղորդում:
Հիշեցման կարգով 2025 թվականի նոյեմբերի 18-ին Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով երկարաձգել էր Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքը հաշվի առնելով իբր գործով «ինտենսիվությունը, քննիչների խոստումները գործողությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ»:

Իրականությունն այն է, որ մինչ օրս որևէ ինտենսիվություն առկա չէ, որևէ գործողություն առկա չէ Սամվել Կարապետյանի մասնակցությամբ, ՉՆԱՅԱԾ ՄԵՆՔ ԵՆՔ ԲԱԶՄԻՑՍ ՊԱՀԱՆՋԵԼ, ՈՐ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐՎԵՆ, կա միայն վեց ամսից ավելի տևող ապօրինի, քաղաքական պատվերի, հետապնդման՝ կալանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031