Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը վերահաստատում է՝ մասնակցելու է 2026-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Մարությանը կարճ հոլովակ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ընտրություններին մասնակցելու է «Նոր ուժ» կուսակցությունով։
«Մեր կուսակցությունն ունի սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն, ինչը նշանակում է, որ մենք մեր ուշադրությունը սևեռելու ենք մարդկանց սոցիալական խնդիրներին։ Դե, բնականաբար, այն համագումարը, որ դրոշները կախում են, լուրջ դեմքերով, փողկապներով ելույթներ են ունենում, կանենք, որ չասեն՝ չենք արել։ Ծրագիրն ունենք, կներկայացնենք, չնայած ոչ մեկ չի կարդում, բայց, այնուամենայնիվ, կխնդրեմ ծանոթանալ ծրագրին, քանի որ բավական հետաքրքիր կետեր կան այնտեղ»,- ասում է Հայկ Մարությանը։
Նա նաև կանխատեսում է արել, թե իր կարծիքով ինչպես է ՔՊ-ն արձագանքելու ընտրություններին մասնակցելու իր որոշմանը. «Բնականաբար, հեսա ՔՊ-ն իր ֆեյքերի ֆաբրիկան խոդ ա տալու, ո՞նց Հայկը, ախր Քոչարյանի հետ ա հանդիպել, իրար հետ են պայմանավորվել, Ռուսաստանի շպիոնն ա, ավելի շուտ՝ Չեխիայի շպիոնն ա, սաղ տներն ընդեղ ա, երեխեքը Չեխիայի քաղաքացի են, չնայած կեսը աղջիկ են, կեսն էլ 18 տարեկան չկան, կապ չունի՝ սաղին ազատել ա, կլոունը, մեյմունը»:
Կարդացեք նաև



















































Մեր մեջ ասած, քո թեկնածության դնելը նիկոլին ձեռնտու է, որովհետև դու շատ ձայներ չես կարողանալու հավաքես և իզուր տեղը ձայներ ես փոշիացնելու, իսկ նման դեպքերում իշխող ուժը դրանից միշտ էլ շահում է։ Այս պահին մեր ժողովրդին անհրաժեշտ է ռեալ ուժ, վարկանիշ և խարիզմա ունեցող առաջնորդ, իսկ մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերը ճիշտ կլինի, որ խուսափեն ընտրությանը մասնակցելուց, այլ միավորվեն մեկ ընդդիմադիր առաջադնորդի շուրջը և օգնեն նրան, որպեսզի հնարավոր դառնա վարչապետի աթոռից սոսնձված նիկոլից ազատվենք։
Որպեսզի նիկոլը չկարողանա օգտագործի իր սիրած «նախկիններ» կոզրը և իր «քիմիաներն» անի կամ էլ բանտիկներով չագուչներ ձեռքը չվերցնի, շատ ճիշտ կլինի, որ Միքայել Սրբազանի առաջարկի համաձայն՝ ոչ մի նախկին ղեկավար իշխանության վերադառնալու հայտ չներկայացնի՝ շատ լավ իմանալով նաև իրենց ցածր վարկանիշը։
Քաղաքականության մեջ «բաժանիր և տիրիր» տերմինը վերաբերում է այն կազմակերպությանը, որը քաղաքական իշխանություն է ձեռք բերում և պահպանում՝ օգտագործելով բաժանարար միջոցներ։