Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ վրա արգելք կա, որ պատգամավորների չծեծեմ, հանկարծ չգնամ՝ հաշվեհարդար տեսնեմ». «Հրապարակ»

Դեկտեմբեր 25,2025 10:24

Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում է։ Նա մեղադրվում է մի խումբ այլ անձանց հետ իր կուսակցին՝ Տիգրան Մակարյանին, ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան տառապանք պատճառելու համար։ Նախկին թաղապետը, մեզ հետ զրույցում անդրադառնալով իր նկատմամբ առաջադրված մեղադրանքին, ասաց. «Չեմ կարծում` լինեմ միակը, որ միայն չափալախելու համար նստեմ, անգամ թեթեւ մարմնական վնասվածք չունի։ Եթե մարդուն ծեծեի, ձեռը ջարդեի, ծանր մարմնական լիներ, էլի չէի նստելու»։

Այսինքն՝ միայն «չափալախելու» համար 2 ամիս բանտային կալա՞նք եք կրել։ «2 ամիս կալանքը, ըստ մեկնաբանման, բացառապես նրա համար էր, որ պատգամավորներին (ՔՊ-ական պատգամավորների մասին է խոսքը՝ խմբ․) կամ նույն անձին նորից չծեծեմ կամ որեւէ գործողություն չանեմ։ Իմ վրա արգելք կա, որ ես պատգամավորների չծեծեմ, հանկարծ չգնամ՝ հաշվեհարդար տեսնեմ կամ այլ գործողություն չանեմ»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031