24News. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող 10 հոգևորականներից Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ինչպես նախկինում հայտնել էինք, այս քայլին, մեր տեղեկությունների համաձայն, գնացել է ՊՆ-ից ստացած բնակարանի պատճառով: 24News-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ՊՆ, որտեղից ստացած պատասխանի համաձայն այս բնակարանը նա ստացել էր անհատույց օգտագործման դեռևս 2018 թ-ի հունվարին, երբ ՊՆ նախարար էր Վիգեն Սարգսյանը: Ընդ որում, Վրթանես եպիսկոպոսն այս բնակարանը ստացել է այն ժամանակ, երբ եղել է բանակի հոգևոր հովիվը, այսինքն՝ ի պաշտոնե:
2021 թ.-ին Վրթանես եպիսկոպոսը Ամենայն Հայոց կաթողիկոսի որոշմամբ ազատվել է բանակի հոգևոր առաջնորդի պաշտոնից՝ նշանակվելով Արցախի թեմի առաջնորդ: Չնայած դրան՝ նա շարունակել է Երևան քաղաքի Գրիգոր Հասրաթյան փողոցի 25/6 շենքում իրեն հատկացված բնակարանի օգտագործումը՝ չլինելով բանակի հոգևոր առաջնորդ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

















































