Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը
«Խրախճանք ժանտախտի ժամանակ»
Այլ կերպ, քան խորն անբարո ու անպատասխանատու վերաբերմունք ՀՀ քաղաքացիների հանդեպ Ազգային ժողովի պատգամավորներին ընդհանուր 3/երեք/ միլիոն դրամի չափով պարգևավճարի մասին կայացրած որոշումը չի կարելի բնորոշել։
Քաղաքական հարթության վրա «Թքած ունենալու արվեստի» ցայտուն օրինակ։
Կարդացեք նաև
Հատուկ ուշադրություն դարձնեմ։
Խոսքը ոչ թե ինչ-որ բիզնես կառույցին է վերաբերում, որտեղ շահույթ են ապահովում, ու կարող են իրենց նման բան թույլ տալ․ իրենք՝ իրենց շահույթը։
Խոսքը ոչ թե արվեստի որևէ բնագավառին է վերաբերում, մարդն իր ստեղծած նկարի, երաժշտության, գրքի, քանդակի դիմաց է հոնորար ստացել։
Խոսքը պետական բյուջեի, մեր՝ հարկատուների վճարած գումարներից տրամադրված պարգևավճարների մասին է։
Պետական բյուջեի, որից վճարվում են ուսուցիչների, պետական և հանրային ծառայողների աշխատավարձերը, որոնք անհամեմատ, շատ ավելի քիչ են, և միջին հաշվով այդ հանրային ծառայողների առնվազն մեկ տարվա աշխատավարձի չափով է կազմում այդ երեք միլիոն դրամը։
Խոսքը վերաբերում է պետությանը, որտեղ պաշտոնական տվյալներով 21,7 տոկոս է կազմում աղքատության մակարդակը, բնակչության 21,7 տոկոսն աղքատ է։
Այսինքն` ում գդալը մեծ է, նա էլ այդ ընդհանուր բյուջեից մեծ է քաշում՝ սա է ողջ ուղերձը նման անբարո որոշման։
Ո՞ւ․․․
Նորից նշեմ, խոսքը ինքնին գումարի չափի մասին չէ սոսկ, այլ մարդկանց հանդեպ թքած ունենալու վերաբերմունքի դրսևորման մասին է։
Դե հիմա սկսեք մեկնաբանություններ հորինեք, ու հիմնավորումներ գտեք։


















































