Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպրոցների կառուցման, վերակառուցման գործընթացում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության սկզբունքների ապահովման խնդիրները ՀՀ-ում». ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել

Դեկտեմբեր 25,2025 12:40

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է արտահերթ զեկույց՝ «Ուսումնական հաստատությունների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման գործընթացում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության սկզբունքների ապահովման հետ կապված առանձին խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ։

Նշված խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացրել է մշտադիտարկման այցեր, ուսումնասիրել է նախագծային փաստաթղթեր, իր լիազորությունների շրջանակում իրականացրել է այլ միջոցառումներ։

Մշտադիտարկման այցերն իրականացվել են համընդհանուր դիզայնի սկզբունքներին տիրապետող, ճարտարապետություն և դիզայն մասնագիտությամբ ՄԻՊ փորձագետի, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի անդամների և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ։

Դիտարկման նպատակով ընտրվել են ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 2093-Ն որոշման հավելված 1-ով հաստատված ցանկում ընդգրկված «կառուցված», «հիմնանորոգված» կամ «վերակառուցված» և «ավարտված» կարգավիճակն ունեցող ուսումնական հաստատությունները:

Զեկույցի շրջանակներում անդրադարձ է կատարվել ուսումնական հաստատությունների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման գործընթացում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության սկզբունքների ապահովման առնչությամբ առկա առանձին խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների ներկայացմանը։

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031