Լրահոս
Օրվա լրահոսը

«Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ մեր մարմինները, այո, տեղեկություններ են հավաքում եւ փոխանցում». Փաշինյան

Դեկտեմբեր 25,2025 14:29

«Պատրաստվում եմ պատարագի մասնակցել Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում, դրա մասին լրացուցիչ հայտարարություն կանեմ, բայց արդեն արեցի»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե այս կիրակի պատարագի մասնակցելո՞ւ է։

Անդրադառնալով հարցին, թե Բաքվի բանտում գտնվող Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ փորձո՞ւմ են ստանալ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ մեր մարմինները, այո, տեղեկություններ են հավաքում եւ փոխանցում։ Այս պահին հրապարակային հայտնի տեղեկությունից ավելի տեղեկություն չեմ կարող հայտնել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Օրերս հրապարակվել էր ԱԱԾ տրամադրած փաստաթուղթը եւ տեղեկություն, թե Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն այժմ էլ է շարունակում կապեր պահպանել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետ։ Հարցին, թե որ երկրների մասին է խոսքը, Ռուսաստանը կա՞ այդ թվում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «ԱԱԾ-ի պատասխանին ավելացնելու ոչինչ չունեմ, եթե կառավարությունը որեւէ լրացուցիչ բան կունենա ասելու, կհրապարակի»։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031