Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ զարմանում այդ մեկնաբանություններից, որովհետեւ դարեր ի վեր Թուրքիայի ղեկավարն է որոշել, թե ով պետք լինի ամենայն հայոց կաթողիկոսը»

Դեկտեմբեր 25,2025 14:56

«Ես չեմ զարմանում այդ մեկնաբանություններից, որովհետեւ դարեր ի վեր Թուրքիայի ղեկավարն է որոշել, թե ով պետք լինի ամենայն հայոց կաթողիկոսը, որոշ դարեր ի վեր՝ Պարսկաստանի ղեկավարը, որոշ դարեր ի վեր՝ Ռուսաստանի ղեկավարը, եւ այդպես շարունակ։ Դա հոլովում են այն մարդիկ, ովքեր էդ կուլտուրայի մեջ են»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով թուրքական մամուլի հրապարակումներին, որ Էրդողանն է որոշելու, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ կաթողիկոսը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա «ծայրագավառային տրամաբանություն է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ Էրդողանի հայտարարությանը, թե 2026 թվականին խորհրդանշական քայլեր կիրականացվեն Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու համար։ Անդրադառնալով հարցին, թե որ ուղղություններով են քննարկումները, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես ողջունում եմ այդ պատրաստակամությունը։ Մեր երկկողմ երկխոսության մակարդակով արդեն հասունացել է այն պահը, երբ ինչ-որ սիմվոլիկ եւ ոչ սիմվոլիկ՝ ավելի լայն ու կոնկրետ քայլեր պետք է տեղի ունենան։ Եվ ես հույս ունեմ, որ այդ քայլերը տեղի կունենան»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Իրանի հետ ՀՀ հարաբերություներին, ասաց, որ դրանք շատ բարձր մակարդակի վրա են․ «Եվ մենք, այո, ցանկություն ունենք նաեւ ԻԻՀ հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031