Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, և կալանավորումը անհամատեղելի է այդպիսի խնդիրների պարագայում. Գառնիկ Դանիելյան

Դեկտեմբեր 25,2025 16:39

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին:

Հրամանատարը վճռական է տրամադրված: Այսպիսի կամք և ոգի ունեցող մարդուն անհնար է ընկճելը:

Աշոտ Մինասյանը թե՛ որպես արցախյան պատերազմի լեգենդ, թե՛ որպես մտավորական, բացառիկ կերպար է: Ժամերով զրուցելուց հետո դժվարությամբ ես կարողանում նրան հրաժեշտ տալ:

Մինասյանը պատերազմի ժամանակ մշտապես օրինակ է ծառայել բոլորին՝ իր ընտանիքի հետ առաջինը նետվելով մարտի դաշտ: Մարտական գործողությունների ընթացքում էլ, ցավոք, կորցրել է երկու եղբայրներին:

Հրամանատարն ունի առողջական լուրջ խնդիրներ, և կալանավորումը անհամատեղելի է այդպիսի խնդիրների պարագայում:

Ցավով եմ արձանագրում, որ այն, ինչ չի հաջողվել թշնամուն, արվում է այս իշխանությունների ձեռամբ:

Այսպիսի վարքագիծը ոչ միայն բարոյական առումով է անթույլատրելի, այլև իրավական աբսուրդ է:

Վճռաբեկ դատարանը, Աշոտ Մինասյանի բողոքը թողնելով առանց քննության, փաստացի փակել է նրա պաշտպանական բոլոր հնարավորությունները, ինչի հետևանքով հրամանատարը 1 տարի 10 ամսով ազատազրկվել է:

Այսպիսի որոշումը ապօրինի է և ոչ իրավաչափ:
Վերջ պետք է դնել շինծու մեղադրանքներով մեր ամենից հայրենանվեր գործիչներին ազատազրկելու հանցավոր այս պրակտիկային:

Ամենօրյա բարձրաձայնումով և մեր համատեղ ջանքերով պետք է հասնենք նրան, որ արդարությունը, ի վերջո, հաղթանակի, և մեր ընկերները հայտնվեն ազատության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031