Լրահոս
Օրվա լրահոսը

Կան ապրանքներ, որոնք Հայաստանը կարող է արտահանել Ադրբեջան՝ կարծում է Պապոյանը

Դեկտեմբեր 25,2025 17:45

«Ազատություն». Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշում է՝ կան ապրանքներ, որոնք Հայաստանը կարող է արտահանել Ադրբեջան: «Ազատության» հարցին ի պատասխան՝ նախարարը թվարկեց՝ «գյուղատնտեսական ապրանքներ, ալյումինի փայլաթիթեղ, ոսկյա զարդեր, ֆերոմոլիբդեն, ձկնամթերեք»:

«Նայել ենք Ադրբեջանի ներմուծումը, նայել ենք մեր արտահանումը, կարծում ենք՝ կան ապրանքներ, որոնց կարիքը ադրբեջանական շուկան ունի», – ասաց նախարար Պապոյանը:

Վերանշյալ ապրանքները, ըստ նրա, Բաքուն ներմուծում է, և եթե հայկական գործարար շրջանակը կարողանա մրցունակ գին առաջարկել, նախարարի կարծիքով՝ «անտրամաբանական կլինի, որ ադրբեջանական կողմը դրանից հրաժարվի»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031