Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիրները հնարավոր չէ լուծել միայն դրանք արձանագրելով». «Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կանխարգելումը» խորագրով վերապատրաստման դասընթաց՝ պետական մարմինների ներկայացուցիչների համար։

Դեկտեմբեր 25,2025 17:32

Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, իր գործունեության շրջանակներում Ծաղկաձորում դեկտեմբերի 19-20-ին կազմակերպել էր «Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կանխարգելումը» խորագրով երկօրյա վերապատրաստման դասընթաց՝ պետական մարմինների ներկայացուցիչների համար։

Դասընթացին մասնակցել են Արդարադատության, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ներքին գործերի նախարարությունների, Քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՆԳՆ Ոստիկանության համայնքային ծառայության աշխատակիցները։

Բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը և ՄԱԶԾ Մարդու իրավունքների ծրագրի համակարգող Տիգրան Գրիգորյանը։

Միջոցառման նպատակն էր ներկայացնել Կանխարգելման ազգային մեխանիզմի մանդատն ու գործառույթները, նպաստել ոլորտային աշխատողների մասնագիտական կարողությունների ամրապնդմանը և փոխգործակցության խթանմանը՝ ի նպաստ խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման արդյունավետ համակարգի ձևավորման։

ՄԻՊ ներկայացուցիչները բացման խոսքում կարևորել են այս ձևաչափով շարունակական վերապատրաստումների իրականացումը և վերահաստատել, որ ոլորտում առկա խնդիրները հնարավոր չէ լուծել միայն դրանք արձանագրելով, կամ դրանց մասին ուղղակի բարձրաձայնելով՝ այլ այդ խնդիրները համատեղ, համակարգված ջանքերի շնորհիվ ճանաչելի դարձնելով և համագործակցային հարթակում լուծումներ գտնելով։

Դասընթացը վարել է Լաուրա Գասպարյանը և ՄԻՊ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետի տեղակալ Հովհաննես Ղուկասյանը։
Լաուրա Գասպարյանը մասնակիցներին է ներկայացրել Կանխարգելման ազգային մեխանիզմի մանդատն ու գործառույթները, խոշտանգման իրավական սահմանումը և հասկացությունը ներպետական իրավական համակարգում և միջազգային փաստաթղթերում, խոշտանգումների կանխարգելման ոլորտի միջազգային փաստաթղթերը և ԽԿԿ չափանիշները։

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Միավորված ազգերի կազմակերպության բնակչության հիմնադրամի հետ համատեղ։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031