Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան և Ադրբեջանը միմյանց կօգնեն ռազմական իրավիճակներում

Դեկտեմբեր 25,2025 18:45

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների կողմից հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրված «Փոխադարձ ռազմական անվտանգության ուժեղացման հուշագիրը»։ Դրանով ձեռք է բերել նոր իրավական հիմք՝ միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հարցում:

Ավելի վաղ էլ՝ դեկտեմբերի 17-ին, Ադրբեջանի խորհրդարանում ընդունված փաստաթուղթը բաղկացած է 8 կետից, որով նախատեսում է համատեղ գործողություններ կողմերից մեկի վրա զինված հարձակման դեպքում: Այսպիսով, երկու երկրները փաստացիորեն ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակը:

Համաձայն փաստաթղթի՝ Բաքուն և Անկարան Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Կարգավիճակի 51-րդ հոդվածում նշված «անհատական և կոլեկտիվ օրինական ինքնապաշտպանության իրավունքի» շրջանակներում պարտավորություն են ստանձնել փոխօգնություն ցուցաբերել հարձակման ենթարկված կողմին։ Նշվում է նաև, որ ռազմական օգնության գործընթացն իրականացվելու է կողմերից մեկի խնդրանքով և համապատասխանելու է երկրների ներքին օրենսդրությանը։

Հավելենք, որ համաձայնությունը ենթադրում է ոչ միայն ֆիզիկական օգնություն, այլև՝ պաշտպանության ոլորտում տեղեկատվության փոխանակում։ Ըստ այդմ՝ կողմերը կխորացնեն ռազմական հետախուզության ոլորտում համագործակցությունը, կփոխանակեն ստացված ռազմավարական տեղեկատվությունը և կկարողանան ակտիվորեն օգտագործել այդ տվյալները համատեղ գործողությունների ժամանակ։

Այս քայլը երկու երկրների միջև գնահատվում է որպես «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով ռազմական ոլորտում իրականացվող ամբողջական ինտեգրման ամենախոշոր քայլերից մեկը։

Աղբյուր՝  Ermenihaber.am/Qha

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031