Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկ չկա ապացուցելու, որ որեւէ չվերահսկվող միանձնյա իշխանություն ի վերջո կարող է դառնալ բռնապետություն. «Ազգ»

Դեկտեմբեր 26,2025 10:42
Նրանք, ովքեր կոչված են երկիրը պաշտպանելու արտաքին չդադարող  մարտահրավերներից, իրենք են նոր մարտահրավերներ ստեղծում երկրի ներսում: Հարց է առաջանում ՝ ինչո՛ւ…

Հիշում ենք, չէ՞, Ամենայն Հայոց երջանկահիշատակ կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի ազնիվ խոստովանությունը. «Ես քրիստոնեությունն ընդունում եմ այնքանով, որքանով այն ծառայում է իմ ազգին»: Այսպես ծառայելով այն մեզ համար դարձել, դարերի հոլովույթում եղել ու մնում է իրոք ազգային կառույց: Դժվար է կարծել, թե այսօր մեր ազգային Եկեղեցին այսպես պառակտողներն ու հալածողներն իրենք չգիտեն, որ այս ամենով նաեւ Սահմանադրություն ու ամեն կարգ են խախտում, վատ նախադեպ եւ օրինակ ծառայելով քաղաքացիների համար: Բայց անում են, որովհետեւ նման բաները եւ պետական մակարդակով մեզ հրամցվող, պարտադրվող ու շատ այլ բաներ ՀՀ-ում այժմ կատարվում են մեկ մարդու կամքով, քմահաճույքով ու մատի շարժումով:

Բոլոր այն մեզ պատուհասած դժբախտություններն ու աճած մարտահրավերները, ազգային արժեքային համակարգի դեմ բոլոր մեղանչումները, որոնցից մեր հասարակության ուշադրությունն ու էներգիան  նաեւ փորձում են ամեն օր տարբեր նման եւ այլ բաներով շեղել, կապված են մեկ անձի ընձեռված այդ անսահմանափակ իշխանության, անհրաժեշտ իրական հակակշիռների բացակայության հետ: Այս իշխանության վերարտադրության պարագայում դրանք խորանալու են…

Երեւի հարկ չկա ապացուցելու, որ որեւէ չվերահսկվող միանձնյա իշխանություն ի վերջո կարող է դառնալ բռնապետություն: Նայած ում ձեռքում է այդ զորեղ ու նաեւ վտանգավոր զենքը: Այստեղից՝ հարակից երկրորդ խնդիրը. ո՞ւր է այն իրավական գործուն մեխանիզմը, որով կարելի կլինի բռնել թեկուզ երկրի ղեկավարի ձեռքը կամ նրան պատասխանատվության կանչել օրինազանցության, պաշտոնազանցության ու պաշտոնի չարաշահման, նման եւ այլ մեղանչումների դեպքում:

Գեղամ ՄԿՐՏՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031