Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ պարգեւավճարով Վեդու համայնքապետը կարող էր մանկապարտեզներն անվճար դարձնել. «Հրապարակ»

Դեկտեմբեր 26,2025 10:49

Նիկոլ Փաշինյանի սանիկ` Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանն արդեն ավանդույթ է դարձրել տարեվերջին իրեն պարգեւատրելը: Դեկտեմբերի 19-ի նիստում Վեդիի ավագանին հավանություն է տվել Սարգսյանին մեկ ամսվա աշխատավարձին համարժեք պարգեւատրելու առաջարկին՝ «իր պարտականությունների պատշաճ կատարման համար»։

Ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ Վահագն Վարդանյանը փաստում է՝ այդ պարգեւավճարով համայնքապետը կարող էր մանկապարտեզներն անվճար դարձնել. «Մենք մեր կարծիքն արտահայտել ենք, մեր խմբակցությունով դեմ ենք քվեարկել: Բացի իրեն պարգեւատրելուց, համայնքապետարանի աշխատակիցներն էլ պարգեւավճարներ են ստացել: Համայնքի ղեկավարը բաժնի պետերին եւ մնացած աշխատողներին է պարգեւավճար տվել, գլխավոր պաշտոններից էլ մինչեւ 2-րդ կարգի մասնագետ, աշխատակազմի քարտուղարն է 100%-ով պարգեւատրվել: Եթե երեխաները մեկ տարի անվճար մանկապարտեզ հաճախեն, ոնց որ Արտաշատ եւ Մասիս քաղաքներում արեցին, այդ ծնողական գումարներն ընդամենը 85 մլն դրամ են կազմում, չնչին տարբերություն է տալիս: Միայն համայնքապետարանի պարգեւատրման ֆոնդը կազմում է 65 մլն դրամ` ՀՈԱԿ-ը չհաշված: ՀՈԱԿ-ը միասին 85 մլն դրամ է կազմում»:

Նելլի Կարապետյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031