Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժել է Վախթանգ Միրումյանին կալանավորելու ՀԿԿ միջնորդությունը

Դեկտեմբեր 26,2025 12:10

Վախթանգ Միրումյանը չի կալանավորվել։ Դատարանը մերժել է Միրումյանին կալանավորելու մասին Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը։

Հայաստանի հաշվապահների ասոցացիան տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Միրումյանին ծափերով են դիմավորել։

«Դեկտեմբերի 25-ին Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի և Ասոցիացիայի անդամ հանդիսացող Երևանյան գրասենյակների աշխատակիցները առավոտից անհամբեր սպասում էին:

Ասոցիացիայի յոթ տարվա հավատարիմ գործընկեր՝ Հաշվապահների և աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի սիրված ղեկավար պարոն Միրումյանի հերթական այցին:
Այս այցը, բոլորին հայտնի պատճառով, տարբերվում էր նախորդ ժամանակներին կատարած բոլոր այցերից և բնականաբար տարբերվեց նաև Ասոցիացիայի անդամների կողմից առանձնահատուկ ջերմ և էմոցիոնալ դիմավորելու ձևաչափով», – նշված է Հաշվապահների ասոցիացիայի ֆեյսբուքյան էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031