Վիլնյուս, Լիտվա
Գերագույն հոգևոր խորհուրդ
ԴԻՄՈՒՄ
Լատվիայի, Լիտվիայի և Էստոնիայի հայկական համայնքների անդամները, Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալ զավակները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու Մայր հայրենիքին նվիրյալ մտավորականներն ու գործարարներն իրենց խորը մտահոգությունն են արտահայտում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ՀՀ Սահմանադրության կոպտագույն խախտման, ժողովրդավարության ու մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաների բռնաբարման, ազգային հոգևոր արժեքների ու ինքնության նսեմացման, հատկապես Եկեղեցու վրա հարձակումների, ապօրինի կալանավորումների ու հալածանքների առնչությամբ, որին զոհ են դարձել Հայրենիքի նվիրյալ զավակները, քաղաքական գործիչները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն հոգևոր դասը և Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը:
Մենք դատապարտում ենք ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները և զորակցում Հայ Առաքելական Եկեղեցուն, աղոթում նրա անսասանության համար՝ իբրև հայ ժողովրդի ինքնության խորհրդանիշ:
Մեզ համար ցավալի է ու նվաստացուցիչ, որ այդ տասնյակի մեջ է հայտնվել մեր թեմում հոգևոր առաջնորդ նշանակված Վազգեն արք. Միրզախանյանը, որն իր նշանակման օրվանից չէր թաքցնում իր համակրանքն ու հովանավորչությունը ՀՀ այսօրվա վարչապետի ապազգային և հակաեկեղեցական քաղաքականությանը: Դրա վառ օրինակը հանդիսացավ այս տարվա փետրվար ամսին ՀՀ վարչապետի ընդունելությունը և բարեմաղթանքները Տալինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որին ներկա էր նաև Տեր Խոսրով քահանան:
Կարդացեք նաև
Նա իր նշանակումից անմիջապես հետո, շփվելով մեր հետ, շատ տարօրինակ դրսևորեց իրեն: Մեր համայնքներում 20 տարիների ընթացքում շատ խնդիրներ են կուտակվել նախկին առաջնորդ Վարդան եպիսկոպոսի և տեր Խորեն քահանայի մեղքով: Արդեն մեկ տարին լրանում է թեմի առաջնորդի պաշտոնավորման, սակայն կուտակված խնդիրների լուծման համար ոչ մի քայլ չի արվել, ընդհակառակը՝ աջակցել ու հովանավորել է Վարդան եպիսկոպոսի կողմից իրագործված քայքայիչ գործողությունները Բալթյան երեք երկրների համայնքներում:
2. 2020-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի հինգը, երեք տարի Բալթյան երկրներում գոյություն չի ունեցել, չի գրանցվել թեմ, թեմական խորհուրդ: Վարդան եպիսկոպոսը միանձնյա իր քայքայիչ գործունեությունն է իրագործել համայքներում: Տեր Խոսրովի օգնությամբ ստեղծել են անօրինական երիտասարդական կազմակերպություններ, որոնք քաղաքականացված են՝ ներծծված ՀՀ իշխանությունների նիկոլիզմի թույնով: Սրանց նպատակն է համայքների ծխական խորհուրդները լցնել անհավատ ու աղանդավորական երիտասարդական խմբերով:
Թեմի նախկին առաջնորդը խախտելով ու անտեսելով համայքների կանոնադրությունները, հալածելով համայքների հիմնադիրներին ու եկեղեցու նվիրյալներին՝ չի կազմակերպել երեք երկրների թեմական ժողով, որպեսզի ընտրվեն թեմական կառույցը և խորհուրդը, այլ ինքն է նշանակել խորհուրդի անդամներին՝ իր իսկ կողմից պատրաստված աղանդավորական խմբի երիտասադներից, որոնց մեծ մասն անգամ քաղաքացիություն չունեն մեր երկրներում: Առ այսօր հավատացյալ մեր զավակները տեղյակ չեն, թե ովքեր են թեմի խորհրդի անդամները:
Մեր ձեռքով ու քրտնաջան աշխատանքով կառուցված եկեղեցիներն այսօր բռնազավթված են Հայ Առաքելական Եկեղեցին ժխտող ամբոխով, որի հետևանքով մեր հավատքի նվիրյալ զավակները չեն կարողանում մտնել եկեղեցի: Այս բոլոր բացասական երևույթներն առկա են մեր Եկեղեցու սրբապղծման, բարոյական ու ֆիզիկական քանդմանը դեպի բողոքական եկեղեցի գնալու ճանապարհին: Տեղեկանալով այս խնդիրներին՝ Վազգեն արքեպիսկոպոսն ավելի խորամանկ մեթոդներով շարունակում է գործել նույն քաղաքականությամբ և աշխատանքներ է տանում մեր թեմն անջատել Սուրբ Էջմիածնից՝ դարձնելու այն բողոքական եկեղեցի «Եվրոպական քաղաքակրթությամբ»:
Նրան խոնարհ ձևով ծառայում է Տեր Խոսրով քահանան:
Մեր կարծիքը և բողոքը հաշվի չառնելով՝ Վազգեն արքեպիսկոպոսը հայտարարեց, որ իրենք արդեն այդ գործը սկսել են ու մեզ կտեղեկացնեն ավելի ուշ։ Մենք շատ մտահոգված ենք ու համարում ենք վտանգավոր, քանի որ Վազգեն արքեպիսկոպոսը ծրագրել է մեր երկրներում ոչ միայն հոգեպես խարլխլել Հայ Առաքելական Եկեղեցու դավանանքն ու կանոնակարգը, այլև ֆիզիկապես քանդել եկեղեցիները որպես հայկական ճարտարապետության ու մշակութային կոթողներ և այս ամենին իր աջակցությունն է բերում տեր Խոսրովը։
Հուսով ենք, որ մեր բողոքը և պահանջը Վեհափառ Հայրապետի կողմից կստանա արդարացի լուծում ու ապագայում մենք կունենանք արժանի հոգևոր ծառայողներ մեր համայնքներում,կլուծվեն բոլոր խնդիրները, որոնք առկա են այսօր։
Նամակին կից ուղարկում ենք փաստերը հաստատող լուսանկարներ։



















































