Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են տարվա լավագույն մարզիկները

Դեկտեմբեր 26,2025 14:09

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ:

Մարզական լրագրողներն իրականացրել են փակ, գաղտնի քվեարկություն, որի արդյունքներն ամփոփել է ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը:

Քվեարկությանը հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Նա շնորհակալություն է հայտնել լրագրողներին մասնակցության համար՝ ընդգծելով միջոցառման կարևորությունը սպորտի ոլորտում. «Մարզական լրագրողները հնարավորություն ունեն ընտրելու այն մարզիկներին, որոնք 2025 թ. ընթացքում լավագույնս հանրահռչակել են Հայաստանի Հանրապետությունը՝ իրենց մարզական նվաճումներով ՀՀ դրոշը բարձր պահելով տարբեր մրցահարթակներում և գրանցել են լավագույն արդյունքներ միջազգային սպորտային քարտեզում»:

Ըստ անվանակարգերի հաղթողներն են՝
✅Լավագույն 3 մարզիկներ՝ Վարզդատ Լալայան (ծանրամարտ), Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն), Մալխաս Ամոյան (հունահռոմեկան ընբշամարտ)

✅Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան (ծանրամարտ)

✅Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՝ Սարգիս Սարգսյան (շախմատ)

✅Լավագույն թիմ՝ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքական

✅Լավագույն երիտասարդ մարզիկ՝ Գասպար Տերտերյան (հունահռոմեկան ընբշամարտ)

✅Վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն՝ Սուրեն Հարությունյան (կարատե)

✅Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ՝ Համլետ Մանուկյան (սպորտային մարմնամարզություն)

✅Լավագույն մարզիչ՝ Փաշիկ Ալավերդյան (ծարամարտ):

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթողը որոշվելու է առցանց քվեարկությամբ, որը կավարտվի այսօր՝ ժամը 17:00-ին:

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031