Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Վրթանես քահանա Բաղալյանը ներկաներին պատգամեց համբերությամբ հաղթահարել ծառացած խնդիրները

Դեկտեմբեր 26,2025 15:59
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը պատգամեց ներկաներին, որ համբերությամբ հաղթահարեն ծառացած խնդիրները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, թեմը միասնական աղոթքի էր մեկտեղվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում:

Թեմի հոգևոր դասն ու հավատացյալները միասնական աղոթք բարձրացրեցին առ Բարձրյալն Աստված, այս օրերին անազատության մեջ հանիրավի գտնվող թեմի Բարեխնամ ու սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի, Արշակ Սրբազանի, Գարեգին քահանայի, անազատության և գերության մեջ գտնվող ու անհետ կորած մեր զավակների, Հայոց Հայրապետի կենաց արևշատության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության համար:

Ժամերգության ավարտին իր խոսքը ներկաներին ուղղեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:

Տեր Հայրը պատգամեց ներկաներին, որ այս օրերին ապրեն աղոթական կյանքով, իրենց աչքի առաջ ունենալով Քրիստոսի օրինակը աղոթքով և համբերությամբ հաղթահարեն ծառացած խնդիրներն ու մարտահրավերները և հիշեն Տիրոջ խոսքերը, երբ նախ Ինքը՝ Քրիստոս հալածվեց և զգուշացրեց Իր հետևորդներին. «Եթե Ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն» (Հովհաննես 15:20):
Սիրելի հավատացյալներ, միասնական հաջորդ ժամերգության մասին կտեղեկացնենք հավելյալ:

Արագածոտնի թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031