Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԸՏՄ-ում քննարկվել են վերահսկողական մեխանիզմների ուժեղացման, ապօրինությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումները

Դեկտեմբեր 26,2025 16:09
Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն անցկացրել է 2025 թվականի տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքներն ու նախանշվել 2026 թվականի գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։

Խորհրդակցությունը մեկնարկել է ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի քննարկմամբ՝ հատուկ շեշտադրվել է հանձնարարականների ժամանակին և լիարժեք կատարման անհրաժեշտությունը, արդյունքների հիմնավոր վերլուծությունը, ի հայտ եկած խնդիրների լուծման ռազմավարությունը, օպերատիվ արձագանքման և կանխարգելիչ քայլերի կարևորությունը։

Քննարկվել են մթնոլորտային օդի, ջրային ռեսուրսների, հողի, կենսաբազմազանության պահպանության, անտառային և ընդերքօգտագործման ոլորտներում վերահսկողական մեխանիզմների ուժեղացման, ապօրինությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումները, քաղաքացիներից ստացված ահազանգերի արձագանքման ընթացակարգերն ու դրանց օպերատիվության բարձրացման հնարավորությունները։

Տրվել են հանձնարարականներ՝ թվային գործիքների կիրառման բարելավման, ծառայողական կարգապահության, վերահսկողության ամրապնդման և աշխատանքների թափանցիկության ապահովման վերաբերյալ, ընդգծվել է մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ու միասնական՝ թիմային աշխատանքի կարևորությունը։

Ամփոփիչ խորհրդակցությունն ավարտվել է առաջիկա տարվա գործողությունների հստակ ուղենիշների սահմանմամբ՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության ու նպատակային ընդերքօգտագործման ոլորտում պետական քաղաքականության շարունակական իրագործմանը։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031