Վերջիվերջո պետք է հասկանալ, որ ամերիկյան քաղաքականությունը Թրամփի ուղով Ադրբեջանը Նախիջևանին կապելու մասին չէ, ոչ էլ Ադրբեջանին միջանցք տալու մասին է և ոչ էլ ընդհանրապես մեր կամ Ադրբեջանի մասին է, որքան էլ ՀՀ իշխանությունները փորձեն PR-վել այս թեմաների վրա։ Դա Կենտրոնական Ասիայի ռեսուրսները դեպի Եվրոպա արտահանելու և ՌԴ-ին ու Չինաստանին շրջանցելու մասին է։
Հիշո՞ւմ եք Օ’Բրայանի հայտարարությունը Սենատում․ «Կենտրոնական Ասիայի երկրներն անհավանական հարուստ են, և այժմ համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակները Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով են։ Եթե մենք կարողանանք բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանով, ապա նրանք շատ ավելի քիչ կախվածություն կունենան Ռուսաստանից ու Չինաստանից և ավելի մեծ մուտք կունենան համաշխարհային շուկաներ»։
















































