Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետը խախտում է Միքայել սրբազանի իրավունքները. պաշտպանների թիմ

Դեկտեմբեր 26,2025 16:21

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ Ռոբերտ Թամարյանը խախտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի իրավունքները:

Ռոբերտ Թամարյանի խտրական վերաբերմունքը դրսևորվում է Միքայել Սրբազանի՝ խնամակալ ունենալու, ինչպես նաև Սուրբ և Անմահ Պատարագին (Պատարագին մասնակցելու հարցին կանդրադառնանք հետագայում) մասնակցելու իրավունքներին խոչընդոտելով:

17.12.2025թ․ Միքայել Սրբազանի պաշտպանը գրությամբ խնդրել է թույլ տալ Գրիգոր Հովհաննեսի Աջապահյանին որպես խնամակալ գտնվել (մուտք ու ելք ունենալ) Միքայել Սրբազանի հիվանդասենյակում Բժշկական կենտրոնի ցուցումի համաձայն՝ «հաշվի առնելով առկա և ուղեկցող հիվանդությունները, ինչպես նաև սպասվող վիրահատական միջամտությունները բուժառուին անհրաժեշտ է մշտական խնամակալ»: Բժշկական կենտրոնի տեղեկանքը դիմումին կից ներկայացվել է:

Ի պատասխան նշված դիմումի ՔԿՀ պետ Ռոբերտ Թամարյանը 19.12.2025թ․ ըստ էության մերժելով պաշտպանի խնդրանքը հայտնել է, որ «ենթադրվում է, որ խնամակալի անհրաժեշտություն կարող է առաջանալ միայն հետվիրահատական շրջանում»: Այդ գրության մեջ ՔԿՀ պետը նշել է, որ հաշվի են առել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կողմից տրամադրված տեղեկանքը:

25.12.2025թ․ Միքայել Սրբազանի պաշտպանը կրկին դիմելով ՔԿՀ պետ Ռոբերտ Թամարյանին հայտնել է, որ նախատեսվում է Միքայել Սրբազանի վիրահատությունը կազմակերպել 26.12.2025թ․, և խնդրել է թույլատրել Գրիգոր Հովհաննեսի Աջապահյանին որպես խնամակալ գտնվել (մուտք ու ելք ունենալ) Միքայել (Գևորգ) Աջապահյանի հիվանդասենյակում՝ վիրահատությունից անմիջապես հետո:

ՔԿՀ-ն հեռախոսազանգով տեղեկացվել է, որ վիրահատություն իրականացվել է:

Քիչ առաջ ՔԿՀ պետ Ռոբերտ Թամարյանը պատասխանելով գրությանը հայտնել է, որ անհրաժեշտ է ներկայացնել բուժող բժշկի տեղեկանք խնամակալ տրամադրելու անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը ուսումնասիրելու և համապատասխան որոշում կայացնելու համար:
Ինչպես տեսնում ենք, ՔԿՀ պետն իր տրամադրության տակ ունենալով բժշկական կենտրոնի տեղեկանքը, արհեստականորեն դժվարություններ է ստեղծում, կրկին նոր տեղեկանք պահանջելով:

Միքայել սրբազանի պաշտպանների թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031