Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի խորհրդարանում ուշադրություն է հրավիրվել հայկական եկեղեցու անմխիթար վիճակի վրա

Դեկտեմբեր 26,2025 20:50 Share

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցության (DEM) պատգամավոր Օմեր Օջալանը խորհրդարանի ուշադրությանն է ներկայացրել Հալիլիե շրջանում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին (Գերմուշ) եկեղեցու վիճակը։

Պատգամավորը նշել է, որ եկեղեցին Թուրքիայում օսմանյան շրջանի և միջազգային ակադեմիական գրականության մեջ պահպանված հազվագյուտ օրինակներից է։ Այն կառուցվել է 19-րդ դարում և մինչև 1915 թվականը հայ ուղղափառ համայնքի կողմից օգտագործվել է որպես պաշտամունքի վայր, իսկ հետագայում՝ մատնվել անտերության։

Օջալանը նշել է, որ այն օգտագործվել է որպես ախոռ, տուժել է գանձ որոնողների կողմից, իսկ 2023-ին փուզվել է գմբեթի մի մասը։ Նա կարևորել է եկեղեցու պահպանությունն ու եկեղեցու վիճակի վերաբերյալ գրավոր հարցեր հղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին։

Նա մասնավորապես հարցրել է, թե որն է Գերմուշ եկեղեցու վերականգնման աշխատանքների բացակայության պատճառը. ո՞ր հաստատություն(ներ)ն են պատասխանատու եկեղեցու պահպանման համար, արդյո՞ք նախարարության կողմից ձեռնարկվել են միջոցառումներ փլուզված գմբեթի վերականգնման ուղղությամբ և արդյո՞ք եկեղեցու վերականգնման համար բյուջե է հատկացվել 2026-ի ներդրումային ծրագրի շրջանակներում։

 

Աղբյուր՝ Agos

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031