ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերներ Արմենուհի Կյուրեղյանի և Արմինե Խերանյանի հետ այցելեցինք Տավուշի մարզի մարտական հենակետեր:
Անմիջական զրույցի բռնվելով մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ՝ հնարավորություն ունեցանք տեղում ծանոթանալու ծառայության կազմակերպման ընթացքին, զինվորների բարոյահոգեբանական վիճակին, առօրյային, կենցաղային պայմաններին:
Մեծ պատիվ է Ամանորի նախաշեմին առաջնագծում հայրենիքի պաշտպանությունն իրականացնող զինվորին անձամբ շնորհավորելն ու զորակցություն հայտնելը:
Կարդացեք նաև
Հայ զինվորը, ինչպես միշտ, անսասան կանգնած է սահմանին: Մենք էլ պետք է ապահովենք ամուր թիկունքը:
Եւս մեկ անգամ շնորհավորում ենք հայրենիքի պաշտպաններին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով բարի և խաղաղ ծառայություն»:


















































