Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Հակոբյանին ու նրա կնոջը՝ Էլիզաբեթ Պետրոսյանին վաղը հրավիրել են դատախազություն

Դեկտեմբեր 26,2025 21:20

«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, նրա կինը՝ PARA TV լրատվամիջոցի ղեկավար Էլիզաբեթ Պետրոսյանը, նրանց դուստրը եւ ընտանիքի այլ անդամներ հրավիրվել են դատախազություն:

«Ազդարար» կայքում հրապարակված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ» ծանուցման համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

«Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:

Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է 2025 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին»,- մասնավորապես ասված է ծանուցման մեջ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031