Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն Հայաստանին 20 միլիոն եվրո է հատկացնելու․ Բաքուն դժգոհում է

Դեկտեմբեր 26,2025 22:22

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնության տրամադրմանը։

Նա նշել է, որ եղել են հայտարարություններ, որ եթե նման օգնություն է տրամադրվում Հայաստանին, ապա նույնը պետք է հատկացվի Ադրբեջանին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Այս սկզբունքային դիրքորոշումը զբաղեցրած երկրներից մեկը Հունգարիան էր։ Հետագայում Ադրբեջանին ևս հատկացվեց 10 միլիոն եվրո, բայց ոչ թե Եվրոպական խաղաղության հիմնադրամից, այլև այլ աղբյուրներից։ Այս միջոցներն օգտագործվել են ականազերծման համար։ Մեր տեղեկություններով՝ ԵՄ-ն 20 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին, և կարևոր է, որ նույն գումարը հատկացվի նաև Ադրբեջանին։ Այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն»,- ասել է Բայրամովը։

 

Թարգմանությունը` factor.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031