Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել». Աշոտյանը հերքում է ՀԱԿ փոխնախագահի հայտարարությունը

Դեկտեմբեր 26,2025 23:30

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Օրվա վերջին ծանոթացա ՀԱԿ-ի միջոցառմանը եւ ՀԱԿ ներկայացուցիչների մի շարք հայտարարություններին։

Գաղտնիք չէ, որ մենք բազմաթիվ տարաձայնություններ ունեցել ենք եւ ունենք, սակայն թե այսօրվա իրականությունը, թե երկրում քաղաքական մշակույթի եւ մտքի կրիտիկական պահանջարկը թելադրում են շահագրգիռ լինել քաղաքական դաշտում արժեքներ, միտք, պատմություն եւ սկզբունքներ կրող դերակատարների գործունեությամբ՝ անկախ բոլոր տարաձայնություններից։

Միաժամանակ ուզում եմ արձագանքել ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հայտարարությանը, թե իրենք «մերժել են ՀՀԿ-ի հետ դաշինքը»։

Պաշտոնապես հայտարարում եմ. Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել։

Հետեւաբար չէր էլ կարող մերժվել մի բան, որը չի եղել։ Մանավանդ, որ գալիք ընտրություններին մասնակցելու կապակցությամբ ՀՀԿ-ն իր դիրքորոշումը դեռ առ հասարակ չի հայտնել։

Ինչ վերաբերում է մեզ ուղղված «ձեռքի հետ» ոճի  քննադատությանը, ապա առնվազն այս փուլում որպես բարի կամքի դրսեւորում զերծ կմնամ հակադարձումներից։

Այս փուլում։ Որպես բարի կամքի դրսեւորում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031