Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի «Տարվա լավագույն մարզիչ» մրցանակի քվեարկության արդյունքները։
13 ձայնով լավագույնն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանն է։ Երևանյան ակումբն այս պահին 4-րդն է Fastex Պրեմիեր լիգայում։
Անցնող տարում Վահե Գևորգյանը աշխատել է նաև «Վանում»։ Չարենցավանը ներկայացնող ակումբը 2024/25 մրցաշրջանի արդյունքներով Fastex Պրեմիեր լիգայում գրավել էր 5-րդ հորիզոնականը։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշեք Մելիքյանը ստացել է 9 ձայն, «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ 3 ձայն։
Կարդացեք նաև
Քվեարկության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

















































