Դոհայում այսօր մեկնարկել է արագ շախմատի տղամարդկանց եւ կանանց աշխարհի առաջնությունը։
Տղամարդկանց պայքարում, որին մասնակցում է 247 շախմատիստ, մրցումային առաջին օրը խաղացված հինգ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք 4,0-ական միավորով համապատասխանաբար զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 7-րդ եւ 10-րդ հորիզոնականները։
Կանանց առաջնությունում (141 մասնակից) մեր չորս աղջիկներն էլ՝ Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Լիլիթ Մկրտչյանը, վաստակել են 2,5-ական միավոր եւ մրցաշարային աղյուսակում դասավորվել են նույն հաջորդականությամբ։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































