«Պատգամավորներն, իհարկե, ցածր են ստանում և դա մեծագույն խնդիր է», – ասում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս մեծագույն խնդիրը մեղմելու համար պատգամավորների հաշիվներին մոտ երեք միլիոն դրամ էր փոխանցվել օրեր առաջ:
Հայաստանում միջին աշխատավարձը 300 հազար դրամ էլ չկա, թոշակով մեկ ամիս հնարավոր չէ գոյատևել, ո՞ւմ հետ է համեմատում խորհրդարանի ղեկավարը, որ պատգամավորի շուրջ 800 հազար դրամը համարում է ցածր:
«Ունենք ուսուցիչ և զինվորական, որ այդքան է ստանում՝ 400-500 հազար ստացող զինվորական և ուսուցիչ»,- նշեց ԱԺ նախագահը:
Ալեն Սիմոնյանը Հայաստանում քանի՞ ուսուցիչ է ճանաչում, որ 500 հազար դրամ ու ավելի բարձր են ստանում, հարցրինք Սիմոնյանին: Ազգային ժողովի ղեկավարը պնդեց ասածն՝ առանց հստակ օրինակների. «Բոլորի՝ նախարարների, փոխնախարարների, ոստիկանների, ուսուցիչների, բոլոր բյուջետային աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է, բացի պատգամավորներից, այսինքն՝ պատգամավորները մարդ չե՞ն, ուզում եմ հասկանալ: Մեր նախարարներն ու փոխնախարարները մի քանի անգամ ավելի շատ են ստանում, և շատ ու շատ պետական հիմնարկների աշխատակիցներ շատ ավելի շատ են ստանում: Իսկ մարմինը, որը որ այդ որոշումներն է կայացնում, ներողություն եմ խնդրում, ներկայացուցչական մարմին է, պետք է առնվազն ներկայանալի լինի, չի կարող անտեսվել… ոնց է ստացվում մնացածը պիտի ստանան, իսկ 107-ը՝ քիչ է…», – շեշտում է ԱԺ նախագահը:
Կարդացեք նաև
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































