Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ, ովքեր գտնվում են ամենօրյա ճնշումների, սպառնալիքների ու շանտաժի ներքո, այդ պայմաններում անում են առավելագույնը՝ պաշտպանելով հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը. Տիգրան Աբրահամյան

Դեկտեմբեր 27,2025 11:46

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Շշմելու բան է․ Հայաստանում գտնվող մարդիկ, ավելի կոնկրետ՝ իշխանական գործիչները, օրը ցերեկով, պատմությունը խեղաթյուրելով, Արցախը հռչակում են ադրբեջանական, իսկ մեր երկրի գլխին և՛ հանցագործի, և՛ ագրեսորի պիտակ կարում, իսկ Բաքվում՝ ճաղերի հետևում գտնվող մարդը, այս դեպքում՝ Բակո Սահակյանը, ադրբեջանական դատարանում հայտարարում է, որ ղարաբաղյան շարժումից մինչև Արցախում պետականության ձևավորում և ամրապնդում որևէ հանցավոր բան չի եղել, իսկ ինքն էլ մասնակցություն է ունեցել այդ պայքարին, այդ թվում՝ Շուշիի ազատագրման գործողություններին։

Լևոն Մնացականյանը, ով գիտի, թե ՀՀ իշխանությունն ինչ դիրքորոշում և կեցվածք ունի Արցախի, ազգային ազատագրական պայքարի, պատերազմի թեմայով և պարզ է, որ ինչ էլ ասի արդեն խաղաքարտերը վաղուց բաց են, նույն Բաքվի դատարանում ՀՀ-ին ու հայ ժողովրդի շահերն է պաշտպանում` հերքում պատերազմին վարձկանների մասնակցությունը և ողջ պայքարի տրամաբանությունը դնում հայի` իր իրավունքն ու կյանքը պաշտպանելու առաջնահերթության վրա:

Մարդիկ, ովքեր գտնվում են ամենօրյա ճնշումների, սպառնալիքների ու շանտաժի ներքո, այդ պայմաններում անում են առավելագույնը՝ պաշտպանելով հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը, մինչդեռ ՀՀ-ն օկուպացրած ռեժիմը շարունակում է տրորել պետական շահն ու այն արժեհամակարգը, որը երկրի կենսունակության ողնաշարն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031