«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան, ՔՊ կուսակցության անդամ Ալեքսանդր Սիրունյանն է:
– Ինչպիսի՞ տարի էր 2025-ը` դատաիրավական ոլորտում: Ի՞նչ ձեռքբերումներ եւ բացեր կարող եք մատնանշել: Գլխավոր դատախազի, Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրություններից տպավորություն է, թե իրենք ահռելի աշխատանք են կատարում: Օրինակ` թալանն են հետ բերում եւ այլն:
– Դատաիրավական համակարգի համար շատ վատ տարի էր, շատ ավելի վատ, քան նախորդ տարի:
– Ինչո՞ւ:
Կարդացեք նաև
– Կադրերի որակը գնալով ընկնում է: Խոսքը թե՛ քննիչների մասին է եւ թե՛ դատախազների: Մի կերպ՝ դեռ դատական համակարգը դիմադրում է, սակայն առաջիկայում այն եւս ունենալու է կադրային մեծ խնդիրներ, եւ դատական համակարգը համալրվելու է խիստ ցածրորակ կադրերով: Դրա միտումն արդեն տեսանելի է: Ինչ վերաբերում է Ձեր նշած անձանց կողմից հրապարակված թվերին, ապա պետք է քննչականի թվերն առանձնացնել դատախազականի թվերից եւ հասկանալ մի բան` քննիչի գործը գործ քննելն է, ոչ ավելին: 2022 թվականի հուլիսից` գործով քննիչն այլեւս չի կարող գնահատականներ տալ, նա համարվում է միայն ապացույց հավաքող: Քննիչը պետք է ապացույցները հավաքի, իսկ դատախազը պետք է որոշի, թե ինչ է անում այդ ապացույցների հետ, օրինակ` մեղադրանք առաջադրել, չառաջադրել եւ այլն: Քննիչն այլեւս չպետք է կարծիք ունենա, նոր քրեադատավարական օրենսգիրքն է դա պահանջում, եւ դա շատ ճիշտ է:
Քննիչները գլուխ են գովում, որ շատ են գործ քննում: Տղերք ջան, ապրեք, երեւի գործ եղել է, լավ եք արել, սակայն այստեղ ավելի շատ դատախազների ուռճացված թվերի մասին է: Ամեն պատահած աղբ, շեշտում եմ` աղբ, զիբիլ, որը ոչ միայն քրեական գործ չի, այլեւ աղբ է, տանում է դատարան: Դու դատախազ ես, դու պետք է քննիչի բերած ապացույցները գնահատես, ու վերջ…. Ենթադրենք, եթե աղբ է, ինչը գերակշռում է, պիտի քննիչին ասես` տղա ջան, քննել ես, լավ ես արել, բայց սա գործ չէ, գնա… ինչ որ պետք է, մենք կանենք: Տարին մոտենում է ավարտին, 14 հազար գործ կա: Տարին 14 հազար գործը խելագարություն է, աբսուրդ: 4 անգամ շատացել է….
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































